Վերջին օրերին առավել ակներև՝ ադրբեջանական կողմը զորք և զինտեխնիկա է կուտակում ՀՀ սահմանների երկայնքով:
Այդ մասին վկայող մեծաթիվ տեղեկություններ են հայտնվել համացանցում: Առանձին օգտատերերի տարածած տեսագրություններում երևում է զինվորական շարասյուների և զինտեխնիկայի շարժ, կան նաև կադրեր զորահավաքից:
Պաշտոնական Բաքուն արձագանքեց մի փոքր ուշացումով՝ հիմնավորելով, թե Ադրբեջանում բանակը նոր ուսումնական տարին է սկսում:
Տեսանյութը՝ Արցախի Հանրային Հեռուստատեսության։