▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական կողմն ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը». Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․

«Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ ԱՐԳԵԼՎԵԼ Է՝ Նիկոլ Փաշինյանի և ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում:
Ադրբեջանական կողմն ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ:
ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ:
Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է:
Ամոթ մեզ բոլորիս»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին