▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական մամուլում Փաշինյանին խորհուրդ են տալիս գնալ կոշտ մեթոդների»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանական կողմը շարունակում է բազմաթիվ քարոզչական հրապարակումներ անել՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման աջակիցներին կոչելով «կրեմլի ագենտներ» և «ռևանշիստներ»։
Միևնույն ժամանակ ադրբեջանական մամուլում քիչ չեն կոչերը, որոնցով Փաշինյանին խորհուրդ են տալիս գնալ կոշտ մեթոդների, ակնհայտ է, որ Փաշինյանը թե՛ ինքն իրեն, թե՛ Հայաստանն առհասարակ դրել է շատ վտանգավոր թակարդի մեջ։
Այս քարոզչական տեսանյութում ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ այսպես կոչված «խաղաղության» իրենց գործընկերը բացառապես Փաշինյանն է, քանի որ հենց Փաշինյանն է ընդունել՝ Բաքվի կամքով, առանց միջնորդների ու տրամաբանության մեր պետության սահմանները ձևախեղելու, ինչպես նաև պատերազմի ու պատերազմի սպառնալիքի ներքո զիջումների գնալու քաղաքականությունը՝ որպես ճշմարիտ ուղի։ Փաշինյանը զիջում է մեր կենսական իրավունքները՝ դրանով իսկ բացառիկ դառնալով Ալիևի համար, քանի որ Ալիևը հոյակապ գիտի, որ իրավունքի տերը մենք ենք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին