▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական մեքենաներն՝ առանց խաղաղապահների ուղեկցության, փորձում են անցնել Աղավնոյի անցակետը

Ազգային-ժողովրդավարական բևեռը ֆեյսբուքյան էջում նախօրեին տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. ««Խաղաղապահների» անվան տակ Արցախում գտնվող ռուսական զորքը մեղմ ասած չի իրականացնում իր առաքելությունը:

Զորքի ներկայությունը սպառնալիք է դարձել Արցախում ապրող մեր հայրենակիցների համար:

Այսօր այդ մասին փաստող տեսանկարահանումներ է արել Բևեռի անդամ, ապստամբ Մարտիրոս Հակոբյանը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներն՝ առանց ռուս խաղաղապահների ուղեկցության, փորձում անցնել Աղավնոյի անցակետը, ինչին ընդդիմանում է Մարտիրոս Հակոբյանը՝ հորդորելով անցակետում կանգնած ՌԴ զինծառայողներին չթույլատրել, որ ադրբեջանցի վարորդն՝ առանց ռուսական զորքերի ուղեկցության, անցնի գյուղի մոտակայքով, որտեղ մեր բազմաթիվ հայրենակիցներ կան՝ անզեն և անպաշտպան:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ: Թշնամին, ռուս «խաղաղապահների» հետ համաձայնեցված, անարգել կերպով անցուդարձ ունի մեր գյուղերի ճանապարհներով: Եղել են նաև խաղաղ բնակիչներին վախեցնելու փորձեր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին