▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական սոցհարթակներում, ի ծաղր մեզ, տարածում են այս նկարը»

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Երեկվանից ադրբեջանական սոցհարթակներում ի ծաղր մեզ տարածում են այս նկարը։


Եվ ի վերջո, սրանում ճշմարտություն կա։
Սահմաններ գծում է բանակը։
Այդպես եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում։
Այդպես եղել է 1991-1994թթ․, երբ մեր բանակը գծեց 42000 քառ․ կմ-անոց մեր մեծ ու Արցախով Հայաստանը։
Իսկ ներկայումս,
▪️ ԵՐԲ ՄԵՆՔ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ «ԷՍԿԱԼԱՑԻԱ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ»,
▪️ ԵՐԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ ՏԱԼԻՍ ԵՆՔ ՉԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ,
▪️ ԵՐԲ ՍԱՀՄԱՆԻՑ ՀԵՏ ԵՆՔ ՔԱՇՈՒՄ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ,
ԴՐԱՆՈՎ ԹՈՒՅԼ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԹՇՆԱՄՈՒՆ ԳԾԵԼ ԻՐ ՈՒԶԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ։
Ի դեպ, այսպես շարունակվելու դեպքում, թշնամին իր ուզած սահմանները գծելու է նաև Սևան-Երևան-Էջմիածնով․․․»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին