▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական զինվորները երեկ կրակել են ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ»․ Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ադրբեջանական զինվորները էրեկ իրիկուն մի քանի անգամ կրակել են ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։
Ինձ հասած տեղեկություններով, կրակել են ոչ թե բուն դիրքերին, այլ դրանց վերևով, ՀՀ ուղղությամբ։ Թիրախային կրակ չի էղել։
Դա տեղի ա ունեցել մոտավորապես էս տարածքում (Նախիջևանի ուղղություն)»։

Հավելենք, որ  ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով լրագրող Դավիթ Գալստյանի գրառմանը, նշել է․ «Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է:
Ի՞նչ է սա, եթե ոչ պետության դեմ ուղղված հիբրիդային արշավի դրսևորում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին