Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերը հետ են քաշվել։
Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանը։ Հարցին, թե որքան են հետ քաշվել ադրբեջանական զորքերը և այժմ որտեղ են գտնվում, Մարատ Պետրոսյանը հորդորել է ճշտել ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զնված ուժերի ներկայացուցիչները ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Ադրբեջանն օկուպացրել է 41 ք/կմ ՀՀ տարածք։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմը հերթական սադրանքն իրականացրեց, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր և գերիներ։