▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանական ԶՈՒ-երը թիրախավորում են խաղաղ բնակիչների տները` ենթակառուցվածքներից բացի»․ Արման Թաթոյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական զինված ուժերը հատուկ են թիրախավորման ենթարկում ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի քաղաքացիական բնակավայրերը: Սա նրանց ձեռագիրն էր նաև 2016թ. ապրիլյան ու 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ:
Արդեն հավաքվում են հավաստի ապացույցներ առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են խաղաղ բնակիչների տները` ենթակառուցվածքներից բացի: Դա անում են գիշերով, երբ մարդիկ քնած են: Նպատակն է` հնարավորինս մեծ վնաս պատճառել:
Սրանք ակնհայտ պատերազմական հանցանքներ են, որ ուղիղ բխում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից:
Այս հանցավոր սանձարձակ արարքների համար պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները:
Նրանք են պատասխանատու ՀՀ քաղաքացիների` զինծառայողների սպանության և նրանց առողջությանը հասցված վնասի համար»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին