▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցի է գերեվարվել, երկրորդը՝ փախել է»

Թարմացված․ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր առավոտյան Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող անցել է սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել է։
Գիշերը նաև կրակոցներ են եղել ադրբեջանական կողմից, այս պահին իրավիճակը հանգիստ է»:

Թարմացված․ Ս.թ. հունվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից:

Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

***

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր վաղ առավոտյան երկու ադրբեջանցի զինվոր, Տեղ գյուղի մոտ, խախտել են միջդիրքային հատվածը և հայտնվել մեր դիրքերի մոտ: Նրանցից մեկը գերեվարվել է, իսկ մյուսը դիմել փախուստի: Գերեվարվածը ներկա պահին գտնվում է Գորիսում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին