«Ուրբաթ օրը՝ ապրիլի 14-ին, կունենանք Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողությունը: Հրավիրում եմ մեր մարզասերներին՝ ներկա գտնվելու և վայելելու»,- ԱԺ-ում նշեց ԿԳՄՍ նախպարար Ժաննա Անդրեասյանը: Նա շեշտեց, որ ադրբեջանցի մարզիկները հաստատել են իրենց հայտը. «Որոշ պահանջներ էին ներկայացրել, որոնք մենք, բնականաբար, ներկայացրել ենք: Դա խոսում է մեր երկրի կայացվածության մասին ու շատ կարևոր եմ համարում, որ մենք կարողանանք ըստ պատշաճի կազմակերպել ողջ գործընթացն ու ապահովել անվտանգությունը: Մենք ընդունող երկիր ենք և միջազգային ֆեդերացիան է առաջնության կազմակերպիչը»: |
«Ադրբեջանցի մարզիկները պահանջներ են ներկայացրել, որոնք, բնականաբար, կատարվել են»․ Ժաննա Անդրեասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet