▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի պատգամավորի՝ Երևանից արված գրառման մեկնաբանություններում «խրախճանք» է

Բաքվի բռնապետի խորհրդարանի՝ Երևան ժամանած ներկայացուցիչն այնքան համարձակություն ունի, որ «Արցախը Ադրբեջան է» հետնանկարով իր թվիթերյան օգտահաշվի միջոցով մեր մայրաքաղաքից ողջույններ է հղում աշխարհի ադրբեջանցիներին և շնորհավորում նրանց «Ջրի չորեքշաբթին»։

http://asekose.am/filemanager/uploads/2022/02/week-4/Sultan_Mamedov.jpg

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեկնաբանություններում «խրախճանք» է՝ «Երևանն Ադրբեջան է», «վստահ եմ՝ որոշ ժամանակ անց վերադառնալու ենք մեր հայրենիք Երևան» և այլ զառանցանքների տեսքով։

Ծանոթագրություն՝ «Ջրի չորեքշաբթին» Ադրբեջանում կովկասյան պարսիկներից (թաթերից) յուրացված նախանովրուզյան տոներից է, որը նվիրված է բնության չորս տարերքներից ջրին»։

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբնեջանցի պատգամավորներ։  Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին