▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները ապամոնտաժել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների վրա տեղադրված հրեշտակների արձանները

Ադրբեջանցի օկուպանտները ապամոնտաժել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց հայկական եկեղեցու դարպասների վրա տեղադրված հրեշտակների արձանները, գրում է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանական սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարը ցույց է տալիս, որ ադրբեջանցի օկուպանտները ոչնչացրել են ոչ միայն հրեշտակների արձանները, այլև պղծել են տաճարի շրջակայքը:

Ադրբեջանը նույնպես սկսել է տաճարի ապօրինի «վերականգնումը», որի արդյունքում, անկասկած, տեղի կունենա հայկական եկեղեցու «ալբանացում»:

Բաքուն շարունակում է մշակութային ցեղասպանության քաղաքականությունը Արցախի հայկական և քրիստոնեական ժառանգության առնչությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին