Ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Жить Здорово» և «Здоровье» հաղորդումները վարող Ելենա Մալիշևան նախօրեին «Жить Здорово» հաղորդման «про еду» բաժինը նվիրել է հայերին: (16: 40 րոպեից):
Հաղորդման ընթացքում ներկայացվել է հայկական ավանդական սպաս ապուրը, որը պատրաստել է հայուհի Անժելիկան: Ապա ներկայացվել է ուզունդարա պարը: Հատկանշական է, որ Մալիշևան հիացմունքով է խոսել հայերի մասին՝ շեշտելով.
«Հայերը հրաշալի ազգ են՝ աշխարհի հնագույն ժողովուրդներից: Հիշեցնեմ, որ Նոյան տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա, որն այդ ժամանակ Հայաստանի տարածքում էր: Շատ հարցերով հայերին ենք պարտական՝ մասնավորապես քրիստոնեական մշակույթի շատ արժեքների առումով:»
Հաղորդավարուհու ուշադրությունը գրավել է նաև հայուհու տարազը: Իսկ հետո փորձել է արտաբերել «Жить Здорово» բառակապակցության հայերեն տարբերակը:
Մալիշևայի հաղորդումը հարևան երկրում հերթական հիստերայի ալիքն է բարձրացրել:
Ադրբեջանական կայքերից մեկն անդրադարձել է հաղորդմանը՝ «Ելենա Մալիշևան ուղիղ եթերում հայերին ադրբեջանական պար է նվիրել » հավակնոտ վերնագրով հոդվածում:
Ադրբեջանցիների երևակայությունը շատ հեռուն է գնացել: Հոդվածագիրը նշում է.
«Չզարմանաք, եթե «Կալինկան» և «Կատյուշան» մի օր ներկայացվեն որպես հայկական մշակույթի գոհարներ»: Կայքը նշում է, որ գործ ունեն հայերի հերթական «գողության» հետ:
Քոչվոր հարևանները չեն զլանում՝ Մալիշևային խորհուրդ են տալիս հիվանդություններ ուսումնասիրելուց բացի ազատ ժամանակ գտնել և ավելի լավ ուսումնասիրել հայկական մշակույթը, հակառակ դեպքում՝ «Կալինկան» և «կատյուշան» կներկայացվեն որպես հայկական մշակույթի մարգարիտներ՝ գրված Կոմիտասի կամ Արամ Խաչատրյանի կողմից: