▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին». Էդվարդ Ասրյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

«Բրիֆինգի ավարտից հետո ցույց կտամ այն տեսահոլովակը, որտեղ, բառեր չեմ գտնում նկարագրելու, ինչպես են ադրբեջանցիները մասնատել կին զինծառայողին՝ կտրել են ոտքերը, մատները, մերկացրել. դա վայրագության վերջին աստիճանն է»,- Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ»,- նաև հայտնել է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Ադրբեջանի ԶՈՒ մխրճումներն իրականացվել են խմբերով, ջոկատներով և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»,- հավելել է նա: «Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա»,- ասել է ԳՇ պետը:

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին