▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցիները Ներքին Հանդում կրկին առաջ են եկել». Աննա Գրիգորյան

Թշնամին առաջախաղացում է ունեցել Ներքին Հանդի ուղղությամբ։ Այս մասին քիչ առաջ «Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ադրբեջանցիները Ներքին Հանդ գյուղում մարտին մինչև 800 մետր առաջ են եկել։ Եվ դրանից հետո ակտիվ շինարարություն են կատարում: Հենց երեկ նրանք հերթական հենակետն են տեղադրել ՀՀ սուվերեն տարածքում։ Պաշտպանության նախարարությունը դրան դեռևս որեւէ արձագանք չի տվել։ Այնինչ հենց երեկ այդ հատվածից, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից զինծառայող է գերի ընկել»,- ասաց Գրիգորյանը՝ պնդելով որ Նիկոլ Փաշինյանի բերածը միայն պատերազմն է ու պարտությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին