▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան-Բերձոր գազամուղը

Աննա Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, նշելով, որ ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան-Բերձոր գազամուղը։

«Ահա այսպես այրվում է ադրբեջանական զորքի վերահսկողության տակ անցած Իրան-Հայաստան-Բերձոր գազամուղը»,- գրել է նա։

Տեղեկացնենք, սակայն, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքել է վերոնշյալ տեղեկատվությունը՝ հայտնելով․

«Հերքում

Ի պատասխան www.politik.am լրատվական կայքի դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատախանում իրականությանը։

Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան:

Լրատվամիջոցներին հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և ավելորդ խուճապ չառաջացնել հանրության շրջանում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին