Ռուբեն Վարդանյանի գերեվարման տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուսանկարը։ Հիշեցնենք, որ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ ամուսինը ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դիտեք նաև՝ |
Թարմացված․ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Ռուբեն Վարդանյանին ադրբեջանի կողմից ձերբակալման խնդիրը լուծելը և նրան վերադարձնելը Հայաստանի իշխանությունների պարտականությունն ու պարտքն է։ |
Թարմացված․ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոչ Ռուբեն Վարդանյանի աջակից եմ, ոչ առավել ևս գաղափարակից, բայց առնվազն բ-ի տղա պիտի լինես, որ գերեվարման փաստից ցնծաս, մի հատ էլ Ալիևին շնորհակալություն հայտնեք»։ |
Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞նց կարա գիտակցություն ունեցող մարդն ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից, ո՞նց, ու դա մարդու հանդեպ վերաբերմունքի հետ կապ չունի։ Հենց այդպես գլխավոր հակառակորդին թողած` իրար ուտելով, ատելով, վնասելով հայրենիք կորցրեցինք... գոնե այսքանից հետո խելքի գալ սովորեք»։
Թարմացված․ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին, ու ինչ վիճակում է նա։