Tik-Tok սոցիալական ցանցում այսօր հայտնվել են տեսանյութեր, որտեղ ադրբեջանցիներն ավերում են Արցախի գինու գործարաններից մեկը․ տակառներից միտումնավոր գետնին են հոսեցնում գինին, շուրջբոլորն ավերում են, ադրբեջաներեն կենացներ ասում ու հրճվում։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որն այս տեսանյութերը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ենթադրություն է արել, թե բարբարոս ասկյարներն ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի կենացն են խմում՝ նրան մտովի շնորհակալություն հայտնելով կապիտուլյացիայի համար:
Հավելենք, որ aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանը կարծիք է հայտնել, որ հակառակորդի կողմից ոչնչացվողը Հադրութի Տող գյուղում գտնվող հայտնի «Կատարո»-ի գինու գործարանն է։
Քաղաքագետը նման եզրակացության է եկել՝ դատելով տեսանյութերից։


