▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին»

Թարմացված․ Գորիս համայնքի Վերիշենի բնակավայրից դեպի դիրքեր բարձրանալիս՝ ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակչի։

Իմ ունեցած տեղեկություններով հակառակորդին գերի ընկած քաղաքացին Մարտին Գլուլնաջարյանն է, ով դիրքերում գտնվող հայ զինվորներին հաց տանելիս է եղել: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Դիտեք նաև՝

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մոտ մեկ ժամ առաջ Գորիսի Վերիշենից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակիչ Մ. Գյուլնաբարյանին, ով դիրքեր մեր ՀԱՅ զինվորներին հաց էր բարձրացնում:

ՀՀ պաշտպանության նախարարությո՛ւն, ի՞նչ տեղեկություն կա տվյալ անձի առողջական վիճակից: Ինչ միջոցներ են ձեռնարկվում նրան ողջ և առողջ վերադարձնելու ՀՀ:

Եվ ինչպես է թշնամին հայտնվել ՀՀ սուվերեն տարածքում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին