Ադրբեջանական ցնդաբանությունը գերազանցում է ամեն ինչին, իսկ հայկական ազատագրված տարածքների վերաբերյալ Բաքվի հիստերիկ դրսևորումները «հարևան» ազգի պրոպագանդիստներին վաղուց արդեն զավեշտի գիրկն է գցել:
Այսօր ադրբեջանական որոշ կայքերը հրապարակել են Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի լուսանկարը, իսկ լուսանկարի կողքին էլ, իբրև թե, նրա խոսքերը Գերմանիա-Բրազիլիա խաղի մասին, որոնք ներկայացնում ենք` առանց մեկնաբանության.
«Ես արգելել էի իմ հավաքականի տղաներին խփել մեր 8-րդ գնդակը: Առաջնության ընթացքում խփած մեր 7 գնդակներով ցանկանում էինք ցուցաբերել մեր հարգանքը Ադրբեջանի հանդեպ, որի 7 տարածքները` Ղարաբաղի հետ միասին, ոչ օրինական կերպով առգրավված է Հայաստանի կողմից»: