▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցուն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց. հայ բժիշկներն օգնել են նրան

Ադրբեջանցուն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով, նրան վիրահատել են, կորոնար անոթների ստենտավորում արել։

Տեղեկությունը հայտնել է  Sputnik Արմենիայի աղբյուրը։

Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում մի ադրբեջանցի վարորդ է բուժվում, որին բերել են խաղաղապահների ուղեկցությամբ։

Կայքը փորձել է կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, բայց առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվել են մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ՊՆ։

Կայքի տեղեկություններով` հիվանդին արդեն տեղափոխել են Բաքու։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին