▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 16.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը 4 խնդիր է դրել Փաշինյանի առաջ»․ Վարդան Օսկանյան

«Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ փակել Արցախի հարցը, հանել մեր հիշողությունից»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ «Դա անելու համար, նաև Ադրբեջանի պահանջով, իր առաջ 4 խնդիր է դրվել՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, միջազգային դատական ատյաններից հետ կանչել բոլոր հայցերը։ Երրորդ խնդիրը, որ Փաշինյանի առաջ դրվել է ու պատրաստ է անել՝ Մինսկի խմբի չեղարկումն է, ու վերջինը, ՀՀ ներսում արցախահայության վիճակն այնքան բարդացնելը, որ լքեն ՀՀ-ն»,- հավելել է Օսկանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին