ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Բերձորի հատվածում, ինչի հետևանքով Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, շարքից հանվել է:
Ըստ սարքավորումների արձանագրումների, վթարի վայրը Աղավնո-Բերձոր հատվածում է:
Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս արցախցի մասնագետներին ու ռուս խաղաղապահներին դեպքի վայր հասնել ու անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ իրականացնել:
Միջադեպը գրանցվել է երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ինչից հետո էլեկտրաէներգիայի ապահովման ողջ ծանրությունն այս պահին Արցախի էներգետիկ համակարգի վրա է, սակայն այդ ձևով լիարժեք ապահովում անհնար է իրականացնել:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Արցախում գրաֆիկ է սահմանվել՝ հովհարային անջատումներ իրականացնելու ու Արցախի բնականոն կյանքը հնարավորինս նորմալ ապահովելու համար, ինչը չափազանց դժվար է:
Ադրբեջանը ընդլայնում է Արցախի դեմ կիրառվող հակամարդկային ճնշումների ցանկը, արցախցիներին կանգնեցնելով նոր դժվարությունների առաջ»:
«Ադրբեջանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Բերձորի հատվածում»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet