▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ձերբակալել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց աղբյուրներին, գրում են, որ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ձերբակալվել են։

Նշվում է, որ նրանց տեղափոխում են Բաքու։

Թարմացված․ Ադրբեջանական APA-ն գրում է, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և ԱԺ նախագահ, դաշնակցական Դավիթ Իշխանյանը ձերբակալվել են Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից՝ «հանցավոր արարքների համար հարուցված քրգործի շրջանակներում»։ Վերջիններին տեղափոխել են Բաքու։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին