▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը երկրորդ անգամ խախտեց հրադադարի պայմանը՝ ջախջախվեցին ու հետ շպրտվեցին. Արծրուն Հովհաննիսյան

«Փաստենք, որ Ադրբեջանը երկրորդ անգամ խախտեց հրադադարի պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը:

Նախ դեռ վաղ առավոտվանից հյուսիսային կողմում հերթական հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին ու հետ շպրտվեցին՝ որևէ նշանակալի հաջողության չհասնելով:

Հարավային ուղղությամբ նույն ժամանակ երկու առաձին հատվածներում հարձակում են գործել, մեկ ուղղությամբ հստակորեն հայտնվելով հայկական հրետանու կրակի տակ, հետ են շպրտվել՝ կորցնելով մեծաքանակ զինամթերք ու տեխնիկա:

Մյուս ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը, համառ մարտերի արդյունքում որոշ տեղաշարժեր ունեն: Բայց կանխավ ասեմ, որ ինչպես ի սկզբանե ներկայացրել էի, այս պատերազմում, երբ չափազանց ուժգին կրակային խտությամբ մարտական գործողություններ են ընթանում, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվել ու տեղանքներ ֆիքսելը ակտուալ չի:

5-րդ սերնդի պատերազմ է ընթանում»,- ասուլիսի ժամանակ ներկայացնելով առաջնագծում տիրող իրավիճակը՝ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին