▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա». Փաշինյան

Բաքվից տագնապալի ազդանշաններ են ստացվում, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա: Այս մասին France 24 հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե Ադրբեջանը Հայաստանին համարում է «Արևմտյան Ադրբեջան», և եթե դրան գումարենք վերջին միջադեպերը, ապա պարզ է դառնում, որ դա հնարավոր չէ. այս պահին խաղաղությունն անհնար է»,- ասել է նա:

Թարմացված․ Հայկական կողմի պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, անհիմն են: Այս մասին, ադրբեջանական Trend-ի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

«Հայաստանի նման հայտարարությունները, հայտարարության համար որպես վայր Ֆրանսիան ընտրելը, գնահատվում են որպես խաղաղ գործընթացի վրա Ֆրանսիայի բացասական ազդեցության նշան: Պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, անհիմն են և չեն բխում միջազգային իրավունքի սկզբունքներից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Թարմացված․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը: Հաղորդավարը Փաշինյանից հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր է Հայաստանում ռուսական ռազմաբազայի փակումը: «Այդ հարցն օրակարգում չկա»,- պատասխանել է Փաշինյանը:

Թարմացված․«Ադրբեջանը հրապարակայնորեն բողոքում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ցանկացած համագործակցությունից, սակայն լռում է միլիարդավոր եվրոներով իր գնումների մասին: Սա կարևոր փաստ է, սա կարևոր եզրակացություն է»,- այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանին մտահոգում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները, երբ օկուպացիայի տակ են պահվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները, մինչդեռ մենք առաջարկում ենք նրանց վերջնականապես սահմանազատել սահմանները և դուրս բերել իրենց զորքերը մեր երկրից: Մեր ուժերը փոխադարձաբար փաստացի կհեռանային այդ սահմանից, ինչը կարող էր քայլ լինել դեպի խաղաղություն»,- ասել է Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին