▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հայտնել է Ղարաբաղում իր զոհերի ու անհետ կորածների պաշտոնական թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում 2823 զինծառայողների զոհվելու մասին, որոնվում է 30 անհետ կորած:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2823 զոհված զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումների և ծննդյան տարեթվի մասին տեղեկատվությունը․.. աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող 30-ից ավելի զինծառայողների որոնման և 50-ից ավելի անձանց նույնականացման ուղղությամբ, որոնց ինքնությունը հայտնի չէ: Այդ մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»,- հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին