▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կարող է ստանալ «միջանցք», ինչպիսին Հայաստանը կստանա Ադրբեջանում ու Նախիջևանում. Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում, որի ժամանակ հայտարարել է․

«Եթե Իլհամ Ալիևը խոսում է «Զանգեզուրի միջանցքի մասին», այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի, հյուսիսադրբեջանական միջանցքի մասին:

Ադրբեջանն ըստ այդ պայմանավորվածության ու գրավոր հրապարակված փաստաթղթերի կարող է ստանալ այնպիսի «միջանցք», ինչպիսին Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում՝ Նախիջևանի տարածքով: Իսկ կոմունիկացիաների բացումը բոլորովին այլ խնդիր է»,- նշել է նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին