▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը Նախիջևանում լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում զորամիավորումների ռազմական տեխնիկան ու ստորաբաժանումները, անձնակազմը տեղափոխվել են օպերատիվ նշանակության շրջաններ:

Նշվում է, որ նպատակը հրետանային միավորումների ու բանակային զորամիավորումների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացումն է։ Հաղորդվում է, որ բժշկական ստորաբաժանումները դաշտային պայմաններում պատրաստ են կատարել իրենց առաջ դրված խնդիրները,-հայտնում է  168.am-ը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին