ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է․ «Դավաճան նիկոլը Բրյուսելում իրեն իշխանավթման թույլտվություն տվածների, ժողովրդավարությունը ծաղրելու իրավունք վերապահածների, արցախահայերի ցեղասպանության մասին լռողների առաջ վստահեցրեց, որ պատրաստ է Հայաստանը բզկտելու գործում լինել ծառայող ու հանցակից։
Դրա համար նույնիսկ հրապարակեց «պատրաստակամության սկզբունքներ», որպեսզի ապացուցի՝ իրեն փոխարինող փնտրելու կարիք չկա։
- ադրբեջանը պետություն է ՀՀ-ն՝ ոչ։
- ադրբեջանցին կրակում է լեգիտիմ, հայը՝ ոչ։
- հայի ինքնապաշտպսնությունը ահաբեկչություն է՝ թուրքինը իրավունք։
- ՀՀ չունի տարածքներ, իսկ ադրբեջանը օժտված է տարածքային ամբողջականությամբ։
- ՀՀ բանտերում ադրբեջանցի հանցագործ լինել չի կարող, իսկ բաքվում պիտի լինեն բոլոր ժամանակներում ՀՀ-ին հաղթանակ պարգևած հայերը։
- պաշտպանվելու ցանկություն ունեցող բոլոր հայերը հանցագործ են, իսկ հարձակվող ադրբեջանցիներն մարդասիրական քայլ են անում։
Մի խոսքով, ադրբեջանը նիկոլի տերն է ու վերջ՝ ինչ ուզի կանի»:
«Ադրբեջանը նիկոլի տերն է, ինչ ուզի կանի». Աննա Մկրտչյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet