▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը ռազմակայան է կառուցել Ջերմուկում»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը ռազմակայան է կառուցել Ջերմուկում․
Կարմրով նշվածը` Հայաստանից Ադրբեջանի կողմից 2022 թ֊ի սեպտեմբերին Ջերմուկի հատվածում օկուպացված տարածքն է, որտեղ ինչպես վկայում են արբանյակային լուսանկարներն Ադրբեջանը խոշոր ռազմակայան է կառուցել և, ինչպես կարելի է կռահել, մտադրություն չունի այն հետ վերադարձնել Հայաստանին։
Հավելեմ, որ եթե խորհրդային տարիներին ադրբեջանցիները Ջերմուկից 10 կիլոմետր էին հեռու, իսկ մինչև 2020 թ֊ը նոյեմբերի 9֊ը` մոտ 50 կիլոմետր, ապա Նիկոլի պատճառով հիմա գտնվում են Ջերմուկի մատույցներում` 1,5֊2 կիլոմետրի վրա։
Ադրբեջանցիներն իրենց քայլերով, փաստորեն շատ պարզ ասում են, որ ԵՐԲԵՔ, ինչ֊որ դելիմիտացիաներով և դեմարկացիաներով Հայաստանին մեկ միլիմետր տարածք չեն վերադարձնի և Նիկոլը խաբում է ժողջանին այդ պահով և Ադրբեջանին նվիրում է Բաքվի ուզածները որևէ բան Ալիևից դրա դիմաց չստանալով։
Ադրբեջանական այդ ռազմակայանը պետք է Բաքվին Ջերմուկը գրավելու և այդտեղից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքները գրավելու հանար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին