▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը խախտել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները. Փաշինյան

Ադրբեջանը խախտել է Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Այս մասին  ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասել է, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը դեռևս լուծված չէ․

«Ըստ հայտարարության՝ բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող անձինք պետք  վերադարձվեն, բայց, ցավոք, մենք դեռ ունենք Ադրբեջանում պահվողներ»:

 Փաշինյանը նաև կարևորել է Ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ ՀՀ-ի և ՌԴ-ի տեսակետները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին