▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի դրոշը երեկ բարձրացավ մեզանից յուրաքանչյուրի տան վրա». Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտ այցին ու Ադրբեջանի դրոշը բարձրացնելուն, ասաց. «Միայն Ստեփանակերտի վրա չբարձրացավ Ադրբեջանի դրոշը, այն երեկ բարձրացավ Երևանի վրա, մեզանից յուրաքանչյուրի տան վրա, մեզանից յուրաքանչյուրի երեխայի օրորոցի վրա, ՀՀ բոլոր բնակավայրերի վրա: Ովքեր սա չեն հասկանում, ի՞նչ ասեմ. թող Ալիևը մեր հայկական մայրաքաղաքներում, բնակավայրերում բարձրացնի Ադրբեջանի դրոշը, դուք շարունակեք «Ֆեյսբուքում» բարձրացնել արցախյան դրոշը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին