▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում». ՀԱՊԿ մամուլի քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հեռախոսազրույց է ունեցել հայաստանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալության ռազմական տեղեկատվության բաժնին  հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Մասնավորապես` Բորդյուժան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ», - հայտնել է մամուլի քարտուղարը:

Վ. Զայնետդինովը գործակալության հետ զրույցում նաև ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում: «Ամեն ինչ պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմիգործողությունները այս դեպքում բերում են հակամարտության և իրավիճակի սրման», - ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

Նա նաև նշել է, որ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին