▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հետ Փաշինյանի բանակցողը եղել է Հրաչյա Թաշչյանը. WhatsApp-ով շփվել է Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի հետ

Լրագրող Թաթուլ Հակոբյանը հոդված է հրապարակել.

«ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 25-ին կրկին անդրադարձել է Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային: Նա հայտարարել է, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Մյուս կողմից, սակայն, պարոն Վանեցյանը չի նշել երկրորդ պաշտոնյայի անունը:

ԱՆԻ կենտրոնի վստահելի տեղեկությունների համաձայն, երկրորդ պաշտոնյան դիվանագետ Հրաչյա Թաշչյանն է: Եթե Վանեցյանը հանդիպում էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա պարոն Թաշչյանը WhatsUp կապով շփվում էր Իլհամ Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ:

Պարոն Թաշչյանն ԱԳՆ-ում զբաղեցրել է բազմաթիվ կարևոր դիրքեր, եղել է ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2011թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:

Թաշչյանը 2018-2020թթ. եղել է վարչապետ Փաշինյանի օգնականը, 2020թ. հուլիսի 8-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին