▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի պատասխանը մեր 1000 դրամներին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հաջորդ տարի Ադրբեջանի պետական բյուջեից նախատեսվում է 2.642 միլիարդ մանաթ (մոտ 1,5 մլրդ դոլար) հատկացնել պաշտպանության ոլորտին: Դա նախատեսվում է 2017 թ. պետբյուջեի նախագծով:

Այն ժամանակ, երբ մեր իշխանությունը ժողովրդից 1000-ակա դրամներ է «մուրում» բանակի համար, Ադրբեջանն իր բյուջեից միալիարդներ է հատկացնում իր զինվորի համար:

Մեր զինվորների արիության կեսի կեսը երազող այդ պետությանը միայն այն բանի համար եմ նախանձում, որ բանակի և զինվորի համար ոչինչ չի խնայում, անխնա ծախսեր է հատկացնում բանակին:

Իսկ ի՞նչ է անում մեր իշխանությունը. յուրաքանչյուրիս աշխատավարձից 1000-ական դրամներ է պահելու՝ բանակի ու զինվորի կարիքները հոգալու համար: 2017թ-ի մեր բյուջեով նախատեսել է հայ զինվորին գումար հատկացնել ոչ թե բյուջեից, այլ՝ մեր գրպանից: Դե եկեք համեմատության եզրեր գտնենք՝ որ դեպքն է ավելի ողջունելի:

Սաթեն Մանասյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին