▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում

Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով:

Այս մասին Sputnik Արմենիային ասել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ու ավելացրել է. «Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում»:

Նրա խոսքով՝ սահմանի մոտ գյուղացիներին պատկանող այգիներ կան: Ինչպես Տավուշի մարզում, կետերը, որոնցից հակառակորդը կրակ է արձակել, ճնշվել են: Ինչպես նշեց Հովհաննիսյանը, սովորաբար ադրբեջանական զինված ուժերը կրակում են ուշ երեկոյան կամ ցերեկը՝ կապված գյուղատնտեսական աշխատանքների հետ: Այս դեպքում կրակել են սեպտեմբերի 15-ի երեկոյան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին