Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում Թաղավարդ գյուղի ուղղությամբ. շատ ինտենսիվ կրակահերթ է ընթանում, պայթյուններ են հնչել (հնարավոր է՝ ականանետի կիրառմամբ):
Այս մասին գրում է Տելեգրամի «Re:public of Artsakh» ալիքը:
«Նաև, մեր տեղեկություններով, Թաղավարդում ստեղծվել է ռուսական պահակետ, սակայն չնայած դրան, թշնամական ուժերը խախտում են հրադադարի ռեժիմը», - գրում է ալիքը: