▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի զինված ուժերի կուտակումներ են նկատվում Փառուխ գյուղի մոտակայքում»

 

Ադրբեջանը շարունակում է ուժեր կենտրոնացնել շփման գծի ուղղությամբ,

այս մասին հայտնում է բլոգեր Միկա Բադալյանը՝ նշելով, որ մեծ կուտակումներ են նկատվում Փառուխ գյուղի մոտակայքում։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին