▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ․ ՊՆ

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնում է․

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին