▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի ԶՈՒ-ն մեծաքանակ կենդանի ուժ ու զինտեխնիկա է կուտակում»․ Հրանտ Միքայելյան

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «*****ստանի զինված ուժերը մեծաքանակ կենդանի ուժ ու զինտեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին։ Կադրերն այսօրվա են։ Զինտեխնիկայի կոորդինատներն են - 40°11'13"N 46°00'32"E»։

Թարմացված․ ՀՀ ՊՆ․ Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը: Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ. այլ կորուստների կամ տուժածների մասին տեղեկությունները կեղծիք են:

Թարմացված․ ՀՀ ՊՆ․Ժամը 12:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր ժամը 12:00-ի սահմաններում Սոթքի հատվածում հայկական դիրքերը ենթարկվել են ականանետային հարվածների, չեն համապատասխանում իրականությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին