«Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես»,- Կառավարության նիստին, անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանմանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ «Բայց պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ ու համառոտ նկարագրություն է՝ Արցախի հիմնախնդրի»,- ասաց նա։ «Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու»,- նկատեց վարչապետը։ «Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ՝ այն է անհնար դարձնել իրենց ապրելը սեփական հայրենիքում», - հավելեց նա։ Մանրամասն՝ տեսանյութում |