▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում կրքերը չեն հանդարտվում. շարունակում են արձագանքել գնդապետ Ռուզինսկու հայտարարությանը

ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու՝ «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցը Ադրբեջանում խուճապ է առաջացրել և տարբեր մեկնաբանությունների տեղիք տվել:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ  Էլնուր Ասլանովն այսօր հայտարարել է.

«Ադրբեջանն այսօր ունի հզոր բանակ և թույլ չի տա որևէ երկրի միջամտել իր տարածքների նկատմամբ իրավասության վերականգնման հարցին»:

Իսկ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովն անդրադառնալով նույւն հարցին՝ ասել ՝

«Եթե Ադրբեջանը մի օր որոշի «ազատագրել» իր տարածքները, 102-րդ ռազմակայնը որևէ իրավունք չունի միջամտել այդ գործին»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին  «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում նշել էր.

«Եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ ստանձնած պարտավորությունների համաձայն, կներգրավվի ռազմական գործողություններում»

ՀՀ Պն խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների արձագանքներին, նշել էր.

«ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում, և մեր զինված ուժերի կարողությունները ավելի քան բավարար են ցանկացած մարտական խնդիր կատարելու համար: ՀԱՊԿ անդամակցությունը և հայ-ռուսական ռազմական համագործակցությունն ուղղված է երրորդ երկրի հավանական ագրեսիայի կանխմանը»:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին