▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանում վնասի գնահատման գործընթացն արդեն սկսվել է». Ալիևը շարունակում է սպառնալ

Ադրբեջանում վնասի գնահատման գործընթացն արդեն սկսվել է: Հայտնի միջազգային ընկերությունների միջոցով կկատարվի նյութական, մշակութային, բարոյական և բնապահպանական վնասների համապարփակ գնահատում, ինչը թույլ կտա Հայաստանին ներգրավել միջազգային դատարաններում», - այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իսլամական աշխարհի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ICESCO) ղեկավար Սալիմ բին Մուհամեդ ալ-Մալիքի հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև մեղադրել է հայերին Արցախում «քրիստոնեական կրոնական հուշարձանների ծագումը փոխելու» մեջ:

«Նրանք փոխել են քրիստոնեությունը երկրպագող հին ուդիների կրոնական ժառանգության ակունքները: Նրանք Աղվանքի եկեղեցիները վերածել են հայկական եկեղեցիների: Այսպիսով, նրանք կատարել են բազմաթիվ հանցավոր գործողություններ»,- ասել է Ալիևը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին