▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳ նախարարը պասիվ է գործում.Ադրբեջանագետ

«Պատերազմի վտանգ չկա: Դրա համար որոշակի նախապայմաններ են պետք: Պատերազմն  իրենից ենթադրում է հսկայական ֆինանսական ռեսուրսներ, տնտեսական հսկայական վնաս և մարդկային ռեսուրսների մեծ կորուստ».-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նրա փաստմամբ` Ադրբեջանում արդեն մեծ վտանգ են ներկայացնում ծայրահեղականները և  սահմանային լարվածությունը կարող է պայմանավորված լինել այս հանգամանքով: «Չի բացառվում, որ իրավիճակը լարելով ցանկացել են մոբիլիզացնել և ծայրահեղականներին ուղղել ոչ թե Իրաք և Սիրիա, այլև Հայաստան»,-նկատեց բանախոսը:

Ս.Ասատրյանի խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կիջեցնի սահմանային լարվածությունը:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքներին, ապա  բանախոսն ասաց, որ միջազգային կառույցների արձագանքները կախված են կոնկրետ երկրի` միջազգային կառույցներում կատարվելիք աշխատանքներից։

Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և նրա` ուշացումով հայտարարությամբ հանդես գալուն, ադրբեջանագետը նկատեց, որ պատերազմական իրավիճակն այնպիսին է, որ բոլորը միանգամից չեն կանգնում ու հայտարարություն անում, սակայն, ընդհանուր առմամբ ԱԳ նախարարը  պասիվ է գործում:

«Հակառակորդն ունի շատ ու շատ ներքին խնդիրներ, ինչո՞ւ չաշխատել այդ ուղղությամբ»,-հարցրեց և  հորդորեց բանախոսը:

                                                                               Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին