▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպումից հետո սպասվում է ճեպազրույց․ Կլինի՞ հրադադար ,թե՞ ոչ․․․

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները 11 ժամ տևած բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
     Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
     1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
     2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
     3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
     4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

 

Համատեղ հայտարարություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո

Նշենք, որ Մոսկվայում ավելի քան 11 ժամ ընթանում էին բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյխուն Բայրամովի միջեւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ:

Համաձայն միջոցառումը լուսաբանող ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ բանակցություններն ընդհատվել էին կարճ ժամանակով. Ադրբեջանի պատվիրակությունը լքել է բանակցությունների սենյակը: Լրագրողները ենթադրել են, որ Ջեյխուն Բայրամովի դեսպանը գնացել է դեսնապատուն անհրաժեշտ զանգերը կատարելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում ղարաբաղյան հակամարտության գոտում, հումանիտար նկատառումներից ելնելով՝ զոհվածների դիերն ու գերիներին փոխանակելու նպատակով:

Ռուսաստանի ԱԳՆ միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները»,-նշված է ՌԴ նախագահի ուղերձում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին