▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա ձեզ լուծում.Հրանտ Բագրատյանի առաջարկը՝ գանձվող 1000 դրամի վերաբերյալ

«Ես կարծում եմ, որ մենք զոհված, իրենց կյանքը տված կամ վիրավորված, առողջությունը կորցրած ընկերների հարցը պետք է լուծենք նաև կենդանի զինվորների հարցի հետ միասին: Կարծում եմ, որ մենք արդեն սկսել ենք սիրել և ավելի շատ հարգել զոհվածներին, քան, երբ նրանք կենդանի են։ Նույնիսկ, երբ հերոսին մեդալ ենք տալիս, մի քիչ խուսափում ենք կենդանի մարդկանց տալ. 1990-ականների և ապրիլյան իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ դա սխալ մոտեցում է։ Սա Սովետական Միությունը չէ, ժամանակն է, որ զինվորին դրա համար տրվի լիարժեք աշխատավարձ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ եթե մենք զինվորներին տալիս ենք նվազագույն աշխատավարձ, մեզ անհրաժեշտ է տարեկան լրացուցիչ 30 միլիարդ դրամ, իսկ եթե մենք ուզում ենք միջին աշխատավարձ տալ՝ 170 հազար դրամ, պետք է 80 միլիարդ դրամ.

«Դրանից հետո մենք նաև պետք է լուծենք այն զինվոների հարցը, որոնք արյուն են տվել կամ առողջություն են կորցրել։ Ինչպե՞ս պետք է լուծել այդ հարցը։ Պետք չէ ասել, որ բյուջեում այդ փողերը չկան։ Հանրապետությունը պղինձն ու մոլիբդենն արտահանում է օֆշորներ, օֆշորներից ծախում է իրական գնով։ Պղինձն արտահանվում է օֆշոր, ասենք, 2000 դոլար, այնտեղից վաճառում է 4-4.5, 5-5.5 հազար դոլար։ Բոլորը դրա մասին գիտեն, այդ փողի տեղը գիտեն։ Կամ մենք ասում են՝ բարձրացրեք գույքահարկը, սա էլ կլինի 20 միլիարդ։ Ինչո՞ւ պետք է Ազգային ժողովը 53 մեքենա ունենա, այն 5-6 մեքենա պետք է ունենա, մեկը՝ Ազգային ժողովի նախագահը, մի երկու հատ էլ մյուսներին սպասարկելու համար։ Ինչո՞ւ պետք է Կենտրոնական բանկում 20 տարում 250-300 հազար դրամից հաստիքը դառնա 820 հազար դրամ։ Կամ ինչո՞ւ պետք է ավելի քան երկու անգամ ավելանա կառավարությունը։ Սա այն դեպքն է, երբ կարելի է կրճատել:Այս ձևով վերաբաշխեք»։

Խոսելով այն մասին, թե, այնումենայնիվ, ո՞րն է ճիշտ լուծումը, եթե պատերազմում կան զոհեր կամ վիրավորներ,  Հ. Բագրատյանը նշեց, որ կարող էին իրենցից հարցնել. «Պետք է լինի, որ եկամտահարկը 23 տոկոս է՝ պլյուս-մինուս 2- 3 տոկոս, որը կառավարությունն ամեն անգամ բյուջեն հաստատելիս նկատի ունենա։ Ահա ձեզ լուծում, և ոչ ոք չէր կարող ասել՝ սա սխալ լուծում է։ Սա պատերազմող երկրի համար սիստեմատիկ լուծում է։ Հիմա ձեր լուծումը՝ 1000 դրամ, սա ինձ համար անհասկանալի է, 1000 դրամը 4-5 միլիարդ է։ Իմ հաշվարկով՝ եթե ունենք մինչև 150-170 վիրավոր կամ զոհված, սա հերիք է, իսկ եթե ունենք 300, իսկ եթե կրկնվում է 1992 թվականինը՝ 2000 և ավելի, սա արդեն 4-5 անգամ պակաս է։ Այսպիսի՞ լուծում եք տալիս։ Այն ժամանակ էլ նոր օրենք ենք ընդունում՝ 1000 դրամը դարձնում ենք 2000 դրա՞մ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նման տեսակետ հայտնեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ հավելելով.

«Այս օրենքը կոռուպցիոն բնույթ ունի: Սրանով դուք ո՞ւմ եք «պաստավկա» անում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին