▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ էր ստացվել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված

ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Նախագահի տուն են ժամանում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Նախագահի տուն են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կինոլոգներն ու սակրավորները:

Հավելենք, որ ահազանգը կեղծ է եղել։

Կարդացեք  նաև Հայկ Դերզյանի գրառումը․ 

Ահազանգ է ստացվել, որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված- նյութի տակ լիքը հահաներ:

Ինչպես զոմբիի դեպքում կարևոր չի, թե որ թևիցա, նույն էլ այստեղ: Չի կարելի.. պարզապես չի կարելի..:

Արժեքների հեղափոխություն... սրան այլընտրանք չկա...

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին