▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահռելի չափի փոխանցումներ. ո՞վ է երեխայի վաճառքով զբաղվող գործակալը․ նոր մանրամասներ որդեգրումների քրգործից

Մանրամասներ են հայտնի դարձել որդեգրումների աղմկահարույց քրեական գործից։

Պարզվում է՝ տասնյակ տարիներով երեխաների վաճառքի մասին ասեկոսեներից հետո խճճված կծիկը բացվել է «որդեգրումների» գործակալին գաղտնազերծելու միջոցով: Նա չի ունեցել պաշտոն, այս անձի ստորագրությունն առկա չէ ուսումնասիրվող նյութերում, բայց նա գործոն է եղել, կատարել է «կուրատորի» գործառույթ։

168.am-ն է գրում և նշում, որ առաջինն ԱԱԾ-ն այս գործակալի և ձերբակալվածների հաշվեհամարներին միաժամանակ արված ահռելի չափի փոխանցումներն է ֆիքսել, որը, ըստ աղբյուրների, առանձին դեպքերում հասնում է մինչև 650 հազար դոլարի։

Այնուհետև տևական ժամանակ ուսումնասիրվել են նրանց հետ փոխկապակցված հարաբերություններն ու կոնտակտները։ Շղթայական կապով մի քանի տասնյակը գերազանցող երեխաների ապօրինի որդեգրման կասկածելի հիմքեր են ի հայտ եկել, կեղծված փաստաթղթեր, երեխայի վաժառքի դեպքեր։

Ըստ այդմ, ենթադրվում է, որ գործում ներգրավված անձանց ընդլայնվող շրջանակը ներառում է բժիշկներ, համայնքային ծառայողներ, պետական պաշտոնատար անձինք (այդ թվում՝ գործող) և ոստիկանական համակարգի ներկայացուցիչներ։

Ի դեպ, ԱԱԾ դիտարկումներով՝ նյութերի ծավալն ահռելի է մեծացել, ի հայտ եկած հանգամանքներով օրեր առաջ առգրավել են նաև մինչև 2012թ. իրականացված որդեգրումների փաստաթղթեր, ծննդյան վկայականներ ու համադրվող այլ նյութեր։ Մինչդեռ նախնական փուլում նշանառության տակ էին միայն 2016-18 թվականների թղթապանակներում ամփոփված նյութերը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին