«Մինչ այս պահը կատարվել է 7376 վարակազերծման աշխատանքներ։ Ցավոք սրտի պետք է նշեմ, որ վարակված ունենք նաեւ մեր համակարգում։ Իսկ մեր համակարգում վարակի տարածման վտանգները էլ ավելի մեծ են, քանզի մենք ունենք զորքի վերաբաշխման խնդիր ու այս պահին մենք արդեն պլանավորում ենք, թե ինչպես պետք է վերաբաշխել ուժերը՝ վարակի տարածման ու նաեւ արտակարգ դեպքերի քանակի մեծացմանը զուգահեռ»,-այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը ԱԻՆ ողջ համակարգում ունեցել են կորոնավիրուսով վարակվածների 5 դեպք, որից 3-ն այս պահին գտնվում են բուժման ընթացքում, 2-ը ապաքինվել են արդեն. «Բոլոր վարակվածների հետ կոնտակտավոր ծառայակիցներն այս պահին գտնվում են մեկուսացման մեջ։ Այս պահին ունենք 42 մեկուսացված»։


